Սատուռնը ռեկորդակիր Է դարձել արբանյակների թվաքանակով
17:39, 8 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուպիտերն առաջնությունը Սատուռնին Է զիջել Արեգակնային համակարգում հայտնի արբանյակների թվաքանակով: Ավելի վաղ հայտնի Էր, որ Յուպիտերն ունի 79 արբանյակ, իսկ Սատուռնը՝ 62, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ աստղագետները՝ ամերիկյան Քառնեգի ինստիտուտի աշխատակից Սքոթ Շեփարդի ղեկավարությամբ, եւս 20 նոր արբանյակ են հայտնաբերել Սատուռնի շուրջը: Այսպիսով, դրանց ընդհանուր թիվն ավելացել Է մինչեւ 82, եւ գազային այդ հսկան ռեկորդակիր Է դարձել հայտնի արբանյակների թվով: Հայտնագործությունն արվել Է 8,2 մետր տրամագծով հայելի ունեցող «Սուբարու» աստղադիտակի օգնությամբ: Այն գտնվում Է Հավայան կղզիների Մաուն-Քեա հրաբխի գագաթին, հաղորդել Է, «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում