Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննումն անցնելուց հետոտեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար: