Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Մակեդոնիայի հետ

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային 
Մակեդոնիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը սեպտեմբերի 27-ին ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ։ 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը՝ գործուն քայլեր ձեռնարկել Հյուսիսային Մակեդոնիայի հետ բազմաոլորտ հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]