Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քրգործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություն հրապարակել. ՔԿ

 Քրգործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություն 
հրապարակել. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի կարծիքով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահից հետո արված վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են քրեական գործի հետագա ընթացքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Այվազյանը նշեց, որ պետք չէ այս փուլում ակնկալել նախաքննական տվյալների հրապարակում, որովհետև մի շարք քննչական դատավարական գործողություններ պետք է կատարվեն: 

 Անդրադառնալով այն հարցին, որ նախաքննության մարմինը քննության այս փուլում Հայկ Հարությունյանի՝ դեպքին նախորդող ժամանակահատվածում ալկոհոլ  օգտագործելու տեղեկություն է հրապարակել, Այվազյանն ընդգծեց, որ գործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություն հրապարակի: «Եթե այս պահին որոշակի տեղեկատվության հաղորդումը չի խոչընդոտելու վաղվա քննությանը, բնականաբար, ցանկացած տեղեկություն կարող է հրապարակվել»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը:

2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Մահվան դեպքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո եղան հրապարակումներ որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք հետագայում հերքվեցին իրավապահ մարմինների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրգործով ՔԿ-ն գրություն է ուղարկել 2 կայքի խմբագրություն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]