Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«Պոբեդա»-ն կշարունակի չվերթներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից հստակ երաշխիքներ ունենալու դեպքում

«Պոբեդա»-ն կշարունակի չվերթներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից հստակ 
երաշխիքներ ունենալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի իրականացնել չվերթները դեպի Հայաստան՝ Գյումրի, եթե «Շիրակ» օդանավակայանից ստանա հստակ երաշխիքներ՝ վառելիքի թերլիցքավորման խնդրի վերացման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց «Պոբեդա» ընկերության գլխավոր գրասենյակի մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան:

««Պոբեդան»-ն կշարունակի չվերթներն իրականացնել նաև թերլիցքավորված վառելիքի արժեքի փոխհատուցման դեպքում։ Այս պահին չկա նման պայմանավորվածություն: Վառելիքի թերլիցքավորումն անվտանգության լուրջ սպառնալիք է: Պատկերացրեք, եթե թռիչքի ընթացքում արտակարգ իրավիճակ ստեղծվի վառելիքի անբավարարության հետևանքով: Մենք ակնկալում ենք վառելիքի հստակ նշված ծավալ կոնկրետ երթուղու համար»,- նշեց Սելիվանովան։

Նրա խոսքով՝ այս պահին մինչև ամառային սեզոնի վերջը «Պոբեդան» կկատարի իր ծրագրած չվերթները դեպի Գյումրի, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի: Ձմեռային սեզոնից այս ուղղությամբ տոմսերի վաճառքը դադարեցված է: 

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր իրականացնել 2016 թվականի դեկտեմբերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am