Ամերիկացիների կեսից ավելին չի ցանկանում Թրամփի իմպիչմենթը. հարցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ընտրողների կեսից ավելին չի ցանկանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը: Այդ մասին վկայում են Քվինիփեքսի համալսարանի կողմից անցկացված հարցման տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հետազոտության արդյունքների համաձայն, ամերիկացի ընտրողների 60 տոկոսը կարծում Է, որ Կոնգրեսը չպետք Է Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնի: Իմպիչմենթի օգտին արտահայտվել են հարցմանը մասնակցած մեծ թվով դեմոկրատներ (61 տոկոս) եւ սեւամորթ ընտրողներ (66 տոկոս):
Հետազոտության մեջ նշվում Է, որ ընտրողների 51 տոկոսը Թրամփին համարում Է ռասիստ: Սեւամորթ եւ լատինամերիկացի բնակչության շրջանում այս տեսակետը պաշտպանել Է 80 տոկոսը եւ 55 տոկոսը՝ համապատասխանաբար: Սպիտակամորթ ընտրողների կեսը (50 տոկոսը), ընդհակառակը, նախագահին ռասիստ չի համարում:
Հարցումն անցկացվել Է հուլիսի 25-ից մինչեւ 28-ը: Դրան մասնակցել Է 1306 ամերիկացի ընտրող: Հնարավոր վիճակագրական անճշտությունը կազմում Է 3,4 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում