Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում Կառնեգի հիմնադրամի հրավերով կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և ապագայում սպասվելիք զարգացումների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից:
««Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում մասնակցել է Կառնեգի հիմնադրամի հրավերով կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը, որի ժամանակ խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և ապագայում սպասվելիք զարգացումների վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նա նաև նշել է, որ կլոր սեղանի մասնակիցները հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումների, Արցախի հիմնախնդրի կարգավորման ընթացքի և այլ ներքաղաքական հարցերից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում