Հասարակական

Վրաստանի հատուկ ծառայությունները կասեցրել են Հայաստանից ՌԴ ռադիոակտիվ նյութերի փոխադրման փորձը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի հատուկ ծառայությունները կասեցրել են Հայաստանից ՌԴ ռադիոակտիվ նյութերի փոխադրման փորձը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Պետանվտանգության ծառայության աշխատակիցները վրաց-հայկական սահմանին ձերբակալել են Հայաստանի քաղաքացու՝ Ռուսաստան թորիում ռադիոակտիվ նյութի փոխադրման մեղադրանքով, որը ծրարված Է եղել չորս փաթեթներով, հուլիսի 15-ին հաղորդել են Պետանվտագնության ծառայության մամուլի բաժնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փորձաքննությունը պարզել Է, որ հիշյալ փաթեթների ընդհանուր քաշը կազմել Է 71,63 կիլոգրամ: Դրանք պարունակել են «Թորիում 232» ռադիոակտիվ իզոտոպ, որը պատկանում Է միջուկային նյութերի կատեգորիային»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ փաթեթների մակերեւույթին ճառագայթումը կազմել Է 18 միկրոԶիվերտ/ժամ՝ 0,5 միկրոԶիվերտ/ժամ առավելագույն անվտանգ մակարդակի դեպքում:

Մարդու առողջության համար վտանգավոր նյութն առգրավել են ձերբակալվածի ավտոմեքենայից: Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն նրա համար որպես խափան միջոց ընտրել Է կալանավորումը: Հարուցվել Է քրեական գործ «միջուկային նյութերի կամ սարքերի, ռադիոակտիվ մնացուկների, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն» եւ «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կանոնների խախտում» հոդվածներով, ինչը պատժվում Է հինգից մինչեւ 10 տարի ժամկետով ազատազրկմամբ: Գործը հետաքննում Է Պետանվանգության ծառայության Հակահետախուզության դեպարտամենտի Գլխավոր քննչական վարչությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում