Լևոն Արոնյանը կմասնակցի Զագրեբի Grand Chess Tour մրցաշարին
09:06, 20 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour Զագրեբի մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի հետ լաավգույնի կոչման համար պայքարեն նաև` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ):
Զագրեբի մրցաշարը կմեկնարկի հունիսի 26-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում