Լևոն Արոնյանը կմասնակցի Զագրեբի Grand Chess Tour մրցաշարին

Armenpress 09:06, 20 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour Զագրեբի մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի հետ լաավգույնի կոչման համար պայքարեն նաև` Մագնուս Կարլսենը (Նորվեգիա),  Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դին Լիրենը (Չինաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա),  Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ):

Զագրեբի մրցաշարը կմեկնարկի հունիսի 26-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am