Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել ՀՀ հինգ բնակավայրերում նկատված օձերին
12:03, 16 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 15-16-ն ահազանգեր է ստացել Երևան, Արագածոտնի մարզի Թալին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Զորավան և Տավուշի մարզի Սևքար գյուղերում նկատված օձերի վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 գյուրզա, 1 իժ , 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում