Մեքսիկայում զինված հանցագործների խումբը լրագրողի է սպանել
20:42, 12 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված հանցագործների խումբը հունիսի 12-ին Մեքսիկայի Ուիմանգիլո քաղաքում սպանել է լրագրող Նորմա Սարաբիային՝ սեփական տան դռների մոտ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սպանության շարժառիթները դեռ հստակեցված չեն: Դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել է ավելի քան 140 լրագրող: Լրատվամիջոցների ևս 21 աշխատակից 2005 թվականից համարվում է անհետ կորած:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում