Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Fujifilm-ը որոշել Է կրկին սեւ-սպիտակ ֆոտոժապավեն արտադրել

Fujifilm-ը որոշել Է կրկին սեւ-սպիտակ ֆոտոժապավեն արտադրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fujifilm ճապոնական ընկերությունը վերստին կսկսի սեւ-սպիտակ ֆոտոժապավեն արտադրել՝ նկատի առնելով լուսանկարների սիրահարների բազմաթիվ խնդրանքներիը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կորպորացիայի հայտարարության մեջ:
Այդ արտադրանքի թողարկումը դադարեցվել Էր անցյալ տարի, եւ վերջին խմբաքանակները պահեստներից խանութներ Էին հասցվել հոկտեմբերին: Fujifilm-ն այն ժամանակ իր որոշումը պատճառաբանել Է պահանջարկի բացակայությամբ, քանի որ ժապավենով խցիկները դադարել Էին ժողովրդականություն վայելել, եւ բոլորն սկսել Էին նախապատվությունը տալ թվային տեխնիկային:
Սակայն աշնանից հետո անցած ժամանակաշրջանում ընկերությունը հսկայական քանակությամբ դիմումներ Է ստացել սեւ-սպիտակ ժապավենը շուկա վերադարձնելու խնդրանքներով: Նրանց թվում, ինչպես պարզվել Է, եղել են նաեւ նրանք, ովքեր ֆոտոնկարահանման համար օգտագործում Էին միայն սմարթֆոններ: Նրանց դուր Է գալիս սեւ-սպիտակ ֆիլտրերը հավելվածներում, եւ նրանք ցանկանում են փորձել լուսանկարել իսկական խցիկով:
Fujifilm-ը հայտարարել Է, որ ժապավենները խանութներ կհասցվեն մինչեւ աշուն: Դա կլինի փոքր-ինչ վերափոխված արտադրանք: Ընկերությունում խոստանում են, նոր ժապավեններով արված ուսանկարները կլինեն ավելի ցայտուն ու ավելի որակյալ:
Fujifilm-ը հիմնադրվել Է 1934 թվականին: 1936 թվականին նա Ճապոնիայում առաջինն Է սկսել ֆոտոժապավեն թողարկել, իսկ ժամանակի ընթացքում իր տեսականին ընդլայնել Է ֆոտոսարքերի, կինոժապավենների եւ այլ արտադրանքի հաշվին՝ այս սեգմենտում դառնալով աշխարհի առաջատարներից մեկը: Այժմ կորպորացիան արտադրում Է նաեւ բժշկական սարքավորումներ եւ համակարգիչների համար նախատեսված նյութեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am