Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ավստրիայի կանցլերին անվստահության քվեի հարցով խորհրդարանի նիստը տեղի կունենա մայիսի 27-ին

Ավստրիայի կանցլերին անվստահության քվեի հարցով խորհրդարանի նիստը տեղի կունենա մայիսի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի Ազգային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) երկուշաբթի՝ մայիսի 27-ին Է նշանակել արտակարգ նիստի անցկացումը, որտեղ ընդդիմադիր կուսմակցությունները ցանկանում են քննարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին անվստահության քվե հայտնելու առաջարկը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ORF հեռուստառադիոընկերությունը, մայիսի 21-ին հայտնել Է Ազգային խորհրդի առաջին նախագահ Վոլֆգանգ Սոբոտկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավորները քննադատության են ենթարկել այդ որոշումը, որովհետեւ ցանկանում Էին նիստն անցկացնել չորեքշաբթի՝ մայիսի 22-ին՝ նախքան մայիսի 26-ին Ավստրիայում Եվրախորհրդարանի ընտրությունները: «Կուրցը չի ցանկանում խորհրդարանի առջեւ կանգնել մինչեւ ԵՄ-ի ընտրությունները: Ազգային խորհրդի նախագահը թույլ Է տվել իր հետ մանիպուլյացիաներ անել հանուն իշխանության համար այդ պայքարի»,- հայտարարել Է պատգամավոր Յորգֆրիդ Լյայհտֆրիդը: Ավելի վաղ Ավստրիայի մամուլի գործակալությունը, հայտնել Է, որ Ավստրիայի ազատության կուսակցությունը (ԱԱԿ) Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ կոալիցիայից դուրս գալուց հետո կպաշտպանի ընդդիմության անվստահության քվեն կանցլեր Սեբաստիան Կուրցին:

Ավստրիայի ընդդիմադիր կուսակցությունները մայիսի 20-ին հայտարարել են, որ մտադիր են գումարել խորհրդարանի արտակարգ նիստ եւ Ազգային խորհրդում հանդես գալ Կուրցին անվստահության քվե հայտնելու առաջարկով, որպեսզի նա հրաժարական տա նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստիան Շտրախեի շուրջ ծավալված սկանդալի ֆոնին: Մասնավորապես, կանցլերին անվստահության քվե Է ցանկանում հայտնել «Այժմ-Պիլցի ցուցակ» կուսակցությունը: Սակայն Կուրցն ինքը մտադիր Է արգելափակել խորհրդարանի արտակարգ նիստի հրավիրումը եւ այն գումարել միայն մայիսի 26-ից՝ Ավստրիայում Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման օրվանից հետո: Ավստրիայի կանցլեր եւ Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցը մայիսի 20-ին որոշել Է Ավստրիայի ազատության կուսակցության հետ կոալիցիոն կառավարությունից հեռացնել ներքին զորքերի նախարար Հերբերտ Կիկլին եւ նրա հրաժարականն առաջարկել նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենին: Կուրցը Կիկլին մեղսակից Է համարում Շտրախեի շուրջ ծագած սկանդալին: Դրանից անմիջապես հետո ԱԱԿ-ից նախարարները հայտարարել են ամբողջ կազմով կառավարությունից դուրս գալու մասին, քանի որ անհիմն են համարում նախարարի պաշտոնաթողությունը: Կուրցը հայտարարել Է, որ այդ դեպքում կշարունակի աշխատել փոքրամասնության կառավարությունում՝ առանց ԱԱԿ-ից նախարարների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am