Հրդեհից ավերված Նոտր Դամը ցուցադրել են տիեզերքից
10:31, 18 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հրապարակվել Է հրդեհից ավերված՝ Փարիզի Աստվածամոր տաճարի առաջին լուսանկարը տիեզերքից: Այն զետեղել են Եվրամիության Երկրի դիտազննման Copernicus տիեզերական ծրագրի Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կից գրառման մեջ նշված Է, որ լուսանկարն արել Է PlanetLabs-ը՝ Միացյալ Նահանգերի Երկրի հեռավորական զոնդման արբանյակների գործարկու ընկերությունը:
Հաջորդ հրապարակման մեջ Copernicus-ը զետեղել Է Նոտր Դամի լուսանկարը նախքան հրդեհը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում