Հրդեհից ավերված Նոտր Դամը ցուցադրել են տիեզերքից

Armenpress 10:31, 18 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հրապարակվել Է հրդեհից ավերված՝ Փարիզի Աստվածամոր տաճարի առաջին լուսանկարը տիեզերքից: Այն զետեղել են Եվրամիության Երկրի դիտազննման Copernicus տիեզերական ծրագրի Twitter-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Կից գրառման մեջ նշված Է, որ լուսանկարն արել Է PlanetLabs-ը՝ Միացյալ Նահանգերի Երկրի հեռավորական զոնդման արբանյակների գործարկու ընկերությունը: Հաջորդ հրապարակման մեջ Copernicus-ը զետեղել Է Նոտր Դամի լուսանկարը նախքան հրդեհը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am