Սամվել Տեր-Սահակյանը «Բուդապեշտ Սփրինգի» առաջատարների շարքում է
12:51, 16 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայում ավարտին է մոտենում «Բուդապեշտ Սփրինգ» շախմատային միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում կրած պարտությունից հետո մրցաշարին մասնակցող Սամվել Տեր-Սահակյանը տոնեց 5 անընդմեջ հաղթանակ և 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց: Հաղթանակների շնորհիվ Տեր-Սահակյանը միացավ առաջատարներին և մրցաշարի ավարտից 2 տուր առաջ 5 այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
Մրցաշարին մասնակցող Արամ Հակոբյանը առաջատարներին զիջում է կես միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում