Միջազգային

Ռուսաստանը մարտահրավեր Է համարում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողություններն Անդրկովկասում. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մարտահրավեր Է համարում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողություններն Անդրկովկասում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան որպես լուրջ մարտահրավեր Է դիտում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի քայլերն Անդրկովկասի «ռազմական յուրացման» ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր այստեղ ամբողջությամբ դրսեւորվում Է ԱՊՀ-ի տարածքն իրենց շաբլոններով վերաձեւելու արտատարածաշրջանային հայտնի ուժերի բացահայտ նկրտումը: Ռուսաստանի համար որպես լրջագույն ռազմաքաղաքական մարտահարվեր ենք դիտում Անդրկովկասի «ռազմական յուրացմանը» միտված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները»,- հայտարարել Է Զախարովան Ադրբեջանի ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Հարավային Կովկասում կայունության պահպանումը, տարածաշրջանի առաջընթաց զարգացման ապահովումը՝ Ռուսաստանի նկատմամբ դրա երկրների բարեկամական վերաբերմունքով հանդերձ, այսուհետեւ Էլ կմնա Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն նպատակներից մեկը»,- հավելել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում