1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում, կարող է չեղարկվել երկրի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է  Gazeta.ru-ն` հղում անելով Jerusalem post-ին։

Երկուշաբթի օրը պաղեստինցի ահաբեկիչները հրթիռակոծել են Իսրայելի Մեշմերետ գյուղի մի տուն, ինչի հետևանքով տուժել է յոթ մարդ. նրանց թվում կան երեխաներ:

Եվրոպական հեռարձակման միության (ԵՀՄ) պաշտոնական ներկայացուցիչները հետևում են իրավիճակի զարգացմանը, բայց հստակ ծրագրեր չունեն: Նրանք հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ երկուշաբթի առավոտյան Իսրայել են ժամանել «Եվրատեսիլի» մասնակիցները Նորվեգիայից, Չեռնոգորիայից, Մեծ Բրիտանիայից: Դեպքերից մի քանի ժամ հետո այնտեղ է ժամանել Մակեդոնիայի ներկայացուցիչը:

Կազմակերպիչները մանրակրկիտ աշխատում են մրցույթն անվտանգ ու ապահով անցկացնելու համար, սակայն չեն կարող երաշխավորել, որ Պաղեստինի հրթիռները չեն հայտնվի մրցույթի անցկացման վայրում:

Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]