Հրապարակվել Է Viking Sky աղետյալ կրուիզային հանրանավի ուղեւորների տեսանյութը
14:29, 25 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 20 մարդ Է տուժել Viking Sky կրուիզային հանրանավի վթարի հետեւանքով: Տեսանյութում ցուցադրված են աղետի կադրերը, որոնք կարողացել են նկարահանել մի քանի ականատեսներ նավի ուղեւորների թվից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Viking Sky-ի ուղեւորները տեսանյութով ցուցադրել են, թե հանրանավում ինչ Էր տեղի ունենում վթարից հետո: Մարդատար նավի ընթացքը Նորվեգիայի ափերի մոտ խափանվել Է ծովամրրիկի հետեւանքով:
Արտակարգ պատահարի պահին նավում գտնվում Էին 1300-ից ավելի ուղեւորներ: Փրկարարները նավի վրա գտնվող մարդկանց տարհանումն իրականացրել են ուղղաթիռների օգնությամբ: Հաջողվել Է ափ տեղափոխել ավելի քան 400 մարդու:
Գործողությունն իրականացվել Է եղանային բարդ պայմաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում