Աստանայում բերման են ենթարկել մայրաքաղաքը Նուրսուլթան վերանվանելու դեմ հանրահավաքի մասնակիցներին
12:48, 21 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բերման Է ենթարկել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի վերանվանման դեմ չարտոնված հանրահավաքի մասնակիցներին, որը մարտի 21-ին տեղի Է ունեցել մայրաքաղաքի աքիմատի (վարչակազմի) շենքի առջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ականատեսները:
Նրանց խոսքով՝ ակցիային մասնակցել Է շուրջ 20 մարդ: Մարդիկ դժգոհություն Էին հայտնում Աստանան Նուրսուլթան վերանվանելու նախաձեռնության կապակցությամբ:
Ակցիան սկսվել Է առավոտյան ժամը 11-ին: Դրա սկսվելուց մոտավորապես կես ժամ անց ոստիկանությունը եւ դիմակավոր աշխատակիցները բռնել են հանրահավաքի մասնակիցներին, նրանց նստեցրել ավտոբուս ու տարել: Գործակալության զրուցակցի ասելով՝ բերման են ենթարկվել ակցիայի գրեթե բոլոր մասնակիցները:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկատվություն Էր տարածվում, որի հեղինակները կոչ Էին անում քաղաքի վերանվանման հակառակորդներին՝ խաղաղ հանրահավաքի հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ եւ հայտնել իրենց դիրքորոշման մասին: Նաեւ Ինտերնետում հայտնվել Է առցանց-հանրագիր, որի հեղինակները դեմ են Ղազախստանի մայրաքաղաքի վերանվանմանը՝ առանց այդ հարցը ժողովրդի հետ քննարկելու: Մինչ այժմ այն արդեն ավելի քան 32 հազար մարդ Է ստորագրել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում