Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Համաշխարհային բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալը բարձր է գնահատել գործակցությունը ՀՀ պետական կառույցների հետ

Համաշխարհային բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալը բարձր է 
գնահատել գործակցությունը ՀՀ պետական կառույցների հետ

ԵՐԵՎԱՆ, 145 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Համաշխարհային բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Համաշխարհային Բանկն իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Բանկը մեծ աջակցություն է ցուցաբերել այնպիսի հավակնոտ բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպիսիք են հարկաբյուջետային ոլորտի և տնտեսական կարողությունների հզորացման հարցերը:

Արթուր Ջավադյանն անդրադարձել է կապիտալի շուկայի զարգացման և տեղական արժույթով ֆինանսավորման հարցերին, շեշտելով, որ դրանք ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման կարևոր քայլերից են: Այս առումով միջազգային ֆինանսական կառույցները հետաքրքրության մասին են վկայում վերջիններիս կողմից հայաստանյան բանկերին տեղային արժույթով բաժնետոմսերի թողարկման հարցում ցուցաբերվող օժանդակությունը: Նա հույս է հայտնել, որ Բանկը կարգավորման և մասնավոր հատվածի ոլորտների իր բարձրակարգ փորձագիտական աջակցությունը կցուցաբերի ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը:

Համաշխարհային բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալը նույնպես բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ առանձնահատուկ ընդգծելով ԿԲ և ՀԲ երկարատև արդյունավետ գործընկերության փաստը: Նա փոխանցել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև այն ծրագրերը, որոնցում ազդեցիկ դերակատարում կարող է ունենալ Համաշխարհային բանկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am