Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան 
հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հետաքննել Գազայի հարավում գտնվող Ռաֆահում ՄԱԿ անվտանգության դեպարտամենտի մեքենայի վրա հարձակման դեպքը, որի հետևանքով սպանվել է գերատեսչության մեկ աշխատակից, իսկ մյուսը՝ վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։

Նա ընդգծել է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ցավով տեղեկացավ աշխատակիցներից մեկի մահվան, մյուսի վնասվածք ստանալու մասին։

Նրա խոսքով՝ Գոիերեշը դատապարտում է ՄԱԿ-ի անձնակազմի վրա ցանկացած հարձակում և պահանջում է լիարժեք հետաքննություն:

Հակը հավելել է, որ անցյալ տարվա հոկտեմբերից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրվելուց ի վեր Գազայում սպանվել է ՄԱԿ-ի ավելի քան 190 աշխատակից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am