Միջազգային

Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

1 րոպեի ընթերցում

Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի հրշեջները պայքար են մղում Բրիտանական Կոլումբիա և Ալբերտա նահանգներում շարունակվող հրդեհների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով կանադական ԶԼՄ-ները:

Հանգստյան օրերին Բրիտանական Կոլումբիայի հյուսիս-արևելքում հազարավոր տեղացիների կարգադրել են լքել իրենց տները:

Փարքեր Լեյքի շրջանում բռնկումների տարածքը մի քանի օրվա ընթացքում ավելացել է երեք անգամ և հասել 5 հազար հեկտարի: Բացի այդ, Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների ավելի քան 100 օջախ է գրանցվել:

Տեղումների բացակայությունը և ուժեղ քամին նպաստում են կրակի արագ տարածմանը, նշում են տեղի օդերևութաբանական ծառայությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում