Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամներից 5-ը դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամներից 5-ը դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի 5 ներկայացուցիչներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովեց Հայաստանի հավաքականի 5-րդ մեդալը:

Վլադիկավկազում պայքարը շարունակում է Հայաստանի 5 ներկայացուցիչ: Ավելի վաղ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը հաղթել էր իտալացի մարզիկին դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանն ու Վախթանգ Հարությունյանը: 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ