Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի պետական համալսարանի ուսանողներին ներկայացվեց հայության մասին The New York Times-ի հոդվածների երկհատորյակը

Շիրակի պետական համալսարանի ուսանողներին ներկայացվեց հայության մասին The 
New York Times-ի հոդվածների  երկհատորյակը

ԳՅՈՒՄՐԻ, 13  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր The New York Times, Washington Post, Boston Globe, Christian Science Monitor, Chicago Tribune և Los Angeles Times թերթերում 1890-1922 թվականներին տպագրված հայ կյանքի մասին հոդվածներն ամբողջությամբ ամփոփվելու են ու ընթերցողին ներկայացվեն բազմահատոր աշխատությունում, որի հրատարակությունն իրականացվելու է Մխիթարյան միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և գրականագետ Արա Քեթիպյանի նախաձեռնությամբ։ Արդեն իսկ հրատարակվել է The New York Times-ի հոդվածների  հաստափոր երկհատորյակը, որտեղ ամփոփված է Օսմանյան կայսրությունում հայերի, Հայաստանի Հանրապետության, Հայոց ցեղասպանության և հարակից թեմաներով հոդվածները՝  ընդհանուր 2666  հոդված:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հեղինակները աշխատությունը ներկայացրին Շիրակի պետական համալսարանում: Ներկայացնելով ժողովածուն՝ Հայր Վահան Օհանյանը նշեց, որ առաջիկայում ընթերցողներին կներկայացվեն նաև այլ թերթերի հոդվածներ: «Նպատակը ամերիկյան հայտնի 6 թերթերի արխիվների ներկայացումն է: Այս  երկու հատորները պատմում են  1890-1922 թվականների ոչ միայն ցեղասպանության, այլ այդ տարիների Հայկական հարցի, Օսմանյան կայսրության փլուզման և հայկական գաղթօջախերի ստեղծման մասին: Նյութերը ներկայացված են այնպես, ինչպես եղել են, առանց կարծիքի: Միայն ջարդերը  չէ, որ ներկայացված են, այլ այն ամենն, ինչը  հետևանք է այդ ցեղասպանության: Ներկայացված են նաև նամակներ՝ այդ թվում նաև  թուրք  դեսպանների  գրած,  և այդ նամակների պատասխանները»,-նշեց գրականագետ Արա Քեթիպյանը:

Իսկ թե ինչու  է ներկայացված  1890-1922 թվականների  ժամանակահատվածը, Հայր Վահանը հայտնեց, որ հենց այդ ժամանակ է, որ ամերիկյան թերթերը  ավելի մեծ ուշադրություն են դարձնում ջարդերին,  հայկական գաղթօջախներին, հայ  որբերի  կյանքին, կամ այն օգնությանը, որ տրվել է  որբանոցներին: Ժողովածուն ունի նաև լուսանկարներ:  Հեղինակների և նրանց աջակիցների ջանքերով ճշտված և  սրբագրված են շատ անուններ: Ժողովածուն ունի ավելի քան 200 էջ  պարունակող անունների ցուցակ:«Փորձել ենք նաև հավաքել նաև  այս ժամանակաշրջանի դեմքերի և  դեպքերի լուսանկարներ: Այս առումով The New York Times-ում լույս  տեսած լուսանկարները քիչ  էին, բայց հետագա ժողովածուներում դրանք ավելի շատ կլինեն: Զետեղված են նաև տասնյակ  քարտեզներ»:

«Անկասկած  այս հրատարակությունը լավագույն պատասխանն է թուրքերին, ովքեր ոչ միայն պետական մակարդակով ժխտում են փաստեր, այլև մեղադրում իրենց զոհին, այն դեպքում, երբ մի ամբողջ ազգի բնաջնջում կազմակերպվել էր թուրքական պետության կողմից»,-շնորհակալություն հայտնելով հեղինակներին նշեց համալսարանի դասախոս, պատմության ամբիոնի վարիչ  Հովհաննես Խորիկյանը:

Հեղինակներն  օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեցին ինչպես բարերարներին՝ հրատարակության, այնպես էլ նրանց, առանց ում աջակցության այս  ժողովածուն հնարավոր չէր  լինի պատրաստել:Գիրքը վաճառքի ենթակա չէ: Այն կբաժանվի բուհերին, դեսպանատներին ու այն մարդկանց ովքեր  զբաղվում են այս հարցով:

Հաջորդ շաբաթ  ժողովածուի շնորհանդեսը  տեղի կունենա  Երևանում:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]