Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

NASA-ն պլանավորում Է Լուսին հերթական օդաչուավոր առաքելությունը կատարել 2028 թվականին

NASA-ն պլանավորում Է Լուսին հերթական օդաչուավոր առաքելությունը կատարել 2028 թվականին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պլանավորում Է հերթական օդաչուավոր առաքելությունը Լուսին կատարել 2028 թվականին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է Միացյալ Նահանգների Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) բյուջեի՝ մարտի 11-ին հրապարակված նախագծից:

«Մենք Լուսին կուղեւորվենք հաջորդ տասնամյակում՝ ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով եւ համակարգերով, որպեսզի ավելի շատ վայրեր հետազոտենք Լուսնի մակերեւույթին, քան երբեւԷ նախկինում,- մարտի 11-ին հայտարարել Է NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը՝ խոսելով տիեզերական գործակալության բյուջեի մասին:- Այս անգամ, երբ մենք ուղեւորվենք Լուսին, կմնանք այնտեղ: Մենք այն, ինչ կիմանանք Լուսնի վրա, կօգտագործենք հաջորդ վիթխարի թռիչքի՝ Մարս աստաղանավորդներ ուղարկելու համար»:

Ըստ որում պլանավորվում Է, որ ապագա արշավախմբի մնալը կտեւի շուրջ մեկ շաբաթ: NASA-ն 2020 ֆինանսական տարվա համար, որն սկսվում Է հոկտեմբերի 1-ին, պահանջել Է 21 միլիարդ դոլարի չափով բյուջե:

Դա 6 տոկոսով ավելի Է անցյալ տարվա բյուջեից: Ընդհանուր առմամբ Լուսնի ծրագրի համար ենթադրվում Է հատկացնել NASA-ի բյուջեի միջոցների մինչեւ 50 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]