Միջազգային

Boeing-ը Եթովպիայում ավիաաղետի պատճառով չեղյալ Է հայտարարել նոր ինքնաթիռի շնորհանդեսը

1 րոպեի ընթերցում

Boeing-ը Եթովպիայում ավիաաղետի պատճառով չեղյալ Է հայտարարել նոր ինքնաթիռի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ethiopian Airlines-ի ավիաաղետի պատճառով Boeing ընկերությունը չեղյալ Է հայտարարել նոր Boeing-777X-ի շնորհանդեսը, որը նշանակված Էր մարտի 13-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ընկերության ներկայացուցիչը: Մարտի 10-ի առավոտյան Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում եղել Է 157 մարդ, ներառյալ անձնակազմի ութ անդամները, աղետի Է ենթարկվել Եթովպիայի Դեբրե Զեյթ քաղաքից ոչ հեռու: Զոհերի թվում են 35 երկրների ներկայացուցիչներ: «Boeing 737-ը խորապես վշտացած Է Ethiopian Airlines-ի N 302 չվերթի վթարից, այժմ մեր հիմական խնդիրն Է՝ զորակցել մեր սպասարկյալներին: Այդ կապակցությամբ մենք հետաձգում ենք Boeing-777X-ի շնորհանդեսը, որը նշանակված Էր մարտի 13-ին, եւ դրա հետ կապված միջոցառումները զանգվածային լրատվամիջոցների հետ: Մենք հնարավորություն ենք փնտրում նոր ինքնաթիռն աշխարհին ներկայացնել մոտ ապագայում»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում