Թրամփը չի բացառել ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագրի ստորագրման հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովի արդյունքներով կարող Է ստորագրվել հաշտության պայմանագիր, որը կոչված Է պաշտոնապես վերջ դնելու Կորեական պատերազմին (1950-1953 թթ.): Այդ մասին, ինչպես Հանոյի մեդիա-կենտրոնից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, նա ասել Է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպումից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տեսնենք»,- պատասխանել Է նա լրագրողների համապատասխան հարցին: Թրամփը եւ Կիմ Չեն Ունը փետրվարի 27-ին սկսել են պատմության մեջ երկրորդ ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովը՝ հույս հայտնելով հաջողության հասնել: ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել Է, որ Փհենյանը եւ Վաշինգտոնը միասին հաղթահարում են անվստահությունն ու խնդիրները, իսկ Դոնալդ Թրամփը ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավարին համարել Է «մեծ առաջնորդ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում