Հնդկաստանում ալկոհոլից թունավորման հետևանքով 89 մարդ է մահացել
13:47, 23 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիս-արևելքում անորակ ալկոհոլից թունավորվելու հետևանքով մահացել է առնվազն 89 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է DPA գործակալությունը:
Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր 50 զոհի և 50 վիրավորի մասին: Ոստիկանության տվյալներով՝ զոհերը թեյի պլանտացիաների աշխատողներ են եղել, ովքեր սպիրտային խմիչքներ են օգտագործել՝ նշելով աշխատավարձի ստացումը:
Խմիչքի պատրաստման և տարածման մի խումբ պատասխանատուներ ձերբակալվել են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում