Լագերֆելդի կատուն, որը նրա ժառանգորդուհին Է դարձել, հանդես Է եկել հայտարարությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգուցյալ մոդալագործ Կառլ Լագերֆելի Շուպետ անունով կատուն «հայտարարություն Է տարածել» իր Twitter-ում, որտեղ կենդանին ավելի քան 51 հազար բաժանորդ ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լեգենդար դիզայներ Կառլ Լագերֆելդը 85 տարեկան հասակում վախճանվել Է փետրվարի 19-ին Ֆրանսիայում: Մահվան պատճառ Է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:
«Շնորհակալություն բոլորին ցավակցության համար: Սառը եւ արդեն կոտրված սրտով եմ վիշտս ապրում: Աղոթում եմ, որ ձեր բարի խոսքերն ու մաղթանքներն օգնեն ինձ, որպեսզի ապրեմ առանց Կառլո հայրիկի եւ դառնամ անկախ կին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հետաքրքրական Է, որ մինչ այդ տարածվել Էր տեղեկատվություն այն մասին, որ մեծ դիզայների՝ 150 միլիոնի չափով կարողությունը կմնա նրա սիրելի կատվին, հաղորդել Է Sputnik-ը:
Thank you everyone for your words of condolence. With a once cold but now simply broken heart, I am going into mourning. I pray that your kind words and well-wishes will help me to put my best paw forward in my future without Daddy @KarlLagerfeld & as my own woman. pic.twitter.com/YdUCcfSbQR
— Choupette Lagerfeld (@ChoupettesDiary) 20 февраля 2019 г.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում