Քաղաքականություն

Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը. Կանցլերը զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին

1 րոպեի ընթերցում

 Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը. Կանցլերը զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին

ԲԵՌԼԻՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց:

Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ:

Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել հունվարի 30-ին, հանդիպումները մեկնարկել են հունվարի 31-ին Քյոլնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում