Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմություն» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին  

«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմություն» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ընթերցողի դատին հանձնվեց մարզական կյանքին վերաբերող հերթական բեսթսելերը` իտալացի  լրագրող Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել է «Newmag» հրատարակչությունը: Այն թարգմանել է Լիանա Զաքարյանը, խմբագրել՝ Գնել Նալբանդյանը:

Գրքում ներկայացված են լեգենդար ֆուտբոլիստի անցած ուղին, դժվարությունները, մեծ նվաճումները, ծանր մանկությունը, ընտանեկան բարդ վիճակը, երբ նոր է սկսել ֆուտբոլ խաղալ:

«Մեսսիի մասին պատմող այս գիրքը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես է պետք գրել մարզիկի մասին»,- ներկայացնելով գիրքը՝ ասաց խմբագիր Գնել Նալբանդյանը:

Մինչ այս հրատարակչությունը ևս մեկ մարզական բեսթսելեր էր հրատարակել` «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ