Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» թեմայով քննարկմանը

Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» 
թեմայով քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունվարի 25-ին մասնակցել է «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» շահագրգիռ կողմերի  քննարկմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԹԻՀԿ ծրագրի ղեկավար, փորձագետ Վարուժան Հոկտանյանը, ԹԻՀԿ ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, այլք:

Հանդիպման ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները ներկայացրել են  ՀՀ ազգային ժողով և ՀՀ կառավարություն ուղարկվող կոռուպցիայի դեմ պայքարում առաջնահերթ քայլերի և լուծումների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիայի բացահայտման և դատապարտման, կոռուպցիայի դեմ պայքարի համակարգման և գնահատման, ինչպես նաև այլ ինստիտուցիոնալ մոտեցումների վերաբերյալ:

Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առաջարկները համապարփակ ներկայացնելու համար և նշել, որ հնչեցրած առաջարկների մեծ մասը տեղ են գտել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծում, որտեղ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության  առանցքային ուղղությունները, որի գլխավոր նպատակն է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը ամենատարբեր ոլորտներում: Նշենք, որ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և  հակակոռուպցիոն կրթությունը, այն է՝ իրազեկման  մեծածավալ միջոցառումների իրականացումը:

 Քննարկմանը ներկա են եղել նաև շահագրգիռ պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ