Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության կարգը

Հակակոռուպցիոն կենտրոնն առաջարկում է վերանայել Կոռուպցիայի կանխարգելման 
հանձնաժողովի անդամների ընտրության կարգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալելու և հաջողություններ ամրագրելու նպատակով առաջարկներ է ներկայացրել Հայաստանի  Հանրապետության Ազգային Ժողովին և Կառավարությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հակակոռուպցիոն օրակարգ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համակարգային և ընդգրկի բոլոր ոլորտները, սակայն, որպեսզի  պայքարը լինի արդյունավետ շատ կարևոր է նախաձեռնել կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություններ և վեր հանված ռիսկերի ուղղությամբ նախատեսել կանխարգելման միջոցառումներ պետական կառավարում իրականացնող բոլոր մարմիններում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավարն առաջարկում է հնարավորինս շտապ վերանայել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողի անդամների ընտրության կարգը:

« Հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է վերապահվի համաժողովրդական ընտրությամբ ձևավորված Ազգային ժողովի պատգամավորներին»,- ասաց Հոկտանյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նաև առաջարկում է ընդլայնել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի` հրապարակման ենթակա տվյալների ցանկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am