Պետք է եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում զարգացումների շուրջ. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ պետք է այդ որոշումներն իրագործելու կոնկրետ ճանապարհային քարտեզ մշակել և ուղենշել գործողությունների հստակ ծրագիր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում