Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Մումբայում առնվազն ութ մարդ Է զոհվել, եւս 145-ը՝ տուժել հիվանդանոցում բռնկած հրդեհից

Մումբայում առնվազն ութ մարդ Է զոհվել, եւս 145-ը՝ տուժել հիվանդանոցում բռնկած հրդեհից

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ութ մարդ Է զոհվել, ավելի քան 140-ը վիրավորվել ուժգին հրդեհի հետեւանքով, որը նախօրյակին բռնկել Է Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաքի՝ Մումբայի պետական հիվանդանոցներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգության զոհերից մեկը եղել Է վեցամսական մի երեխա: 145 տուժածներից առնվազն 28-ի վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական: Հրդեհն սկսվել Է դեկտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:00-ին (Երեւանի ժամանակով մոտավորապես 14:30-ին): Շուտով բոցը պատել Է հիվանդանոցի 5-հարկանի շենքի հարկաբաժինների մեծ մասը, եւ պատահարի վայր ժամանած հրշեջ բրիգադները երկար ժամանակ չեն կարողացել սանձել կրակը: Դրան զուգահեռ ընթացել Է այն հիվանդների որոնման եւ փրկման գործողությունը, որոնք արգելափակված Էին մնացել այրվող շենքի ներսում: «Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չԷ»,- ANI գործակալությանը հայտարարել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am