Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել Նաիրի 
Հունանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը  ՀՀ ԱՆ   «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է «Հոկտեմբերի 27-ի» գործով  զինված խմբի  պարագլուխ,  ցմահ ազատազրկման դատապարտված  Նաիրի Հունանյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Զեյնալյանը: 

«Նրա հետ խոսել եմ, առանձնազրույց եմ ունեցել: Խոսվել է նաև նրա պահման պայմանների վերաբերյալ: Նաև կարող եմ ասել, որ խորհուրդ եմ տվել նրան զբաղվել սպորտով, որովհետև գիրացել էր»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am