Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի սուվերեն իրավունքը. Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցին

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի սուվերեն իրավունքը. Զախարովան 
անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցին

ՄՈՍԿՎԱ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունը կասկածի տակ չի դնում Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքը՝ ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքների համատեքստում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով կազմակերպությունից  Հայաստանի հնարավոր դուրս գալուն։

«Որքան մեզ հայտնի է, չնայած կազմակերպության հասցեին անընդհատ հասցեագրվող մեղադրանքներին, անդամակցությանը վերաբերող այլ քայլեր մեր գործընկերների կողմից չեն իրականացվել։ Արդյունքում մենք արձանագրում ենք, որ Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ մնալ եւ պետք է կրի փաստաթղթերով ամրագրված համապատասխան պարտավորություններ։ Մենք հստակ համոզված ենք, որ ցանկացած դեպքում ՀԱՊԿ-ն կա ու կլինի արդյունավետ կառույց, որը պատասխանատու է իր անդամ երկրների անվտանգության համար»,- ընդգծել է Զախարովան:

Ըստ նրա՝ ընթացիկ տարում դաշնակիցների հետ համատեղ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները արտաքին քաղաքական, նոր անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am