Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են հայ- ադրբեջանական բանակցությունների ընթացքը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը ամփոփել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։
«Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել եմ իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկվել է ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը: Ընդգծվել է, որ խաղաղությունն ու կայունությունը կբացահայտեն նաև ողջ տարածաշրջանի տնտեսական ներուժը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Շալենբերգը։
Met my Armenian colleague @AraratMirzoyan on the margins of the @CoE in Strasbourg.
— Alexander Schallenberg (@a_schallenberg) May 17, 2024
Discussed bilateral & EU cooperation as well as the state of Armenia-Azerbaijan talks. Underlined that peace and stability would also unlock the economic potential of the whole region. pic.twitter.com/BSbpR2GZEb
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում