Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան

Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում շահագործվող բենզալցակայաններում՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրությունից, հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ հասցեների բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։

Տեսչական մարմնի և Վարդենիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում նշված բնակավայրերում շահագործվող բենզալցակայաններն ամբողջությամբ ապամոնտաժվել են։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am