Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Էկոնոմիկայի նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում 
համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ 

Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությանը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման գործում։

Գևորգ Պապոյանը հյուրերին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am