Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար

Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ 
վերցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հաջողությամբ արձակել է «Չանյե-6» ավտոմատ տիեզերական կայանը՝ պատմության մեջ առաջին անգամ Լուսնի հակառակ կողմից գրունտի նմուշներ հավաքելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Xinhua գործակալությունից:

Արձակումն իրականացվել է Չինաստանի հարավային Հայնան կղզու Վենչան տիեզերակայանից «Չանչժեն-5 Y8» տանող հրթիռի միջոցով:

«Չանյե-6» ավտոմատ տիեզերակայանը բաղկացած է ուղեծրային, վայրէջքային, թռիչքային և վերադարձի մոդուլներից։ Միջազգային համագործակցության շրջանակներում վայրէջքային մոդուլում գտնվում են գիտական ​սարքեր Ֆրանսիայից, Իտալիայից և Եվրոպայի տիեզերական գործակալությունից, իսկ ուղեծրային մոդուլում՝ ոչ մեծ արբանյակ Պակիստանից:

Լուսնի հակառակ կողմում վայրէջքի վայր է ընտրված Ապոլլոն  խառնարանը, որը գտնվում է Հարավային բևեռ-Էյթկեն ավազանում:

«Չանյե-6»-ը փափուկ վայրէջք կկատարի Լուսնի վրա: Սարքը կհավաքի լուսնային գրունտի նմուշներ հորատման կայանքի և  ռոբոտացված շերեփի միջոցով։

Նմուշների հավաքումից հետո թռիչքի մոդուլը կհեռանա Լուսնից և Լուսնի ուղեծրում կկցվի ուղեծրային ապարատին: Այնուհետև վերադարձի մոդուլը նմուշները կհասցնի Երկիր և վայրէջք կկատարի Չինաստանի հյուսիսում: Ակնկալվում է, որ ամբողջ առաքելությունը կտևի 53 օր:

2020 թ․ նոյեմբերի 24-ին Վենչան տիեզերակայանից արձակվել էր «Չանչժեն-5» տանող հրթիռը։ Այն Լուսին էր ուղարկել «Չանյե-5» կայանը, որը մեկնարկից մոտավորապես 23 օր հետո վերադարձավ Երկիր՝ հավաքելով մոտ 2 կգ լուսնային գրունտ, որպեսզի չինացի մասնագետներն ուսումնասիրեն այն ինչպես գիտական ​​նպատակներով, այնպես էլ գիտահետազոտական բազայի կառուցմանը նախապատրաստվելու նախագծի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am