ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ է ընտրել Արմեն Դանիելյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է, որի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
Քվեարկությանը մասնակցել են 253 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը: