Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր

Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժմանն ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով 141 լրագրող է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի իշխանություններին։

Նույն ժամանակահատվածում, ըստ Գազայի հատվածի Կառավարական տեղեկատվական կենտրոնի, վիրավորվել է ավելի քան 70 լրագրող, 20-ից ավելին՝ ձերբակալվել։

Տվյալները հրապարակվել են Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին՝ մայիսի 2-ին։

Իսկ մայիսի 3-ին Գազայի իշխանությունները հայտնել են, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է գրեթե 34 600-ի, վիրավորների թիվը գերազանցել է 77 800-ը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am