Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Մահացել Է երգչուհի Նենսի Ուիլսոնը. Washington Post

Մահացել Է երգչուհի Նենսի Ուիլսոնը. Washington Post
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել Է ջազային կատարող Նենսի Ուիլսոնը: Դեկտեմբերի 14-ին այս մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով երգչուհու տնօրենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ երգչուհին մահացել Է Փայոնիրթաունի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Նրա մահվան պատճառները չեն ճշտվում:
Նենսի Ուիլսոնը ծնվել Է 1937 թվականին բանվորի եւ տնային տնտեսուհու ընտանիքում: Վաղ մանկությունից նա երգել Է եկեղեցական երգչախմբում եւ այդ ժամանակ Էլ որոշել Է պրոֆեսիոնալ երգչուհի դառնալ: Նրան ժողովրդականություն Է բերել 1963 թվականին ձայնագրված Tell Me The Truth կոմպոզիցիան:
Ընդամենն իր կյանքի ընթացքում Ուիլսոնը ձայնագրել Է ավելի քան 70 ալբոմ եւ արժանացել Grammy-ի երեք մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am