Մահացել Է երգչուհի Նենսի Ուիլսոնը. Washington Post

Armenpress 11:40, 14 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել Է ջազային կատարող Նենսի Ուիլսոնը: Դեկտեմբերի 14-ին այս մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով երգչուհու տնօրենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հրատարակության տվյալներով՝ երգչուհին մահացել Է Փայոնիրթաունի (Կալիֆոռնիայի նահանգ) իր տանը: Նրա մահվան պատճառները չեն ճշտվում: Նենսի Ուիլսոնը ծնվել Է 1937 թվականին բանվորի եւ տնային տնտեսուհու ընտանիքում: Վաղ մանկությունից նա երգել Է եկեղեցական երգչախմբում եւ այդ ժամանակ Էլ որոշել Է պրոֆեսիոնալ երգչուհի դառնալ: Նրան ժողովրդականություն Է բերել 1963 թվականին ձայնագրված Tell Me The Truth կոմպոզիցիան:Ընդամենն իր կյանքի ընթացքում Ուիլսոնը ձայնագրել Է ավելի քան 70 ալբոմ եւ արժանացել Grammy-ի երեք մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am