Եվրահանձնաժողովը կարող Է պատժիչ ընթացակարգ սկսել Իտալիայի դեմ բյուջեի նախագծի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը դարձյալ մերժել Է Իտալիայի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը Հռոմը լրամշակել Էր եվրոպական նորմերին դրա անհամապատասխանության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 21-ին տարածվել Է Բրյուսելում:
«Իտալիայի լրամշակված բյուջեի գնահատումից հետո Եվրահանձնաժողովը հաստատում Է Խորհրդի՝ հուլիսի 13-ի հանձնարարականներին առանձնապես լուրջ անհամապատասխանության առկայությունը»,-ասված Է փաստաթղթում: Ինչպես նոյեմբերի 21-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ֆինանսական եւ տնտեսական հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին, Եվրահանձնաժողովը առաջիկա շաբաթներին կարող Է պատժիչ ընթացակարգ սկսել Իտալիայի դեմ երկրի բյուջեի նախագծի պատճառով:
«Իտալիան չի պահպանում պարտքի չափանիշները, ինչի կապակցությամբ ընթացակարգն արդարացված Է: Այժմ անդամ երկրները պետք Է երկու շաբաթվա ընթացքում ասեն՝ իրենք համաձայն են Եվրահանձնաժողովի գնահատականին, թե ոչ: Դրանից հետո Եվրահանձնաժողովը կպատրաստի ընթացակարգը եւ շտկման հանձնարարականը»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում