Քաղաքականություն

Հրադադարի ռեժիմի պահպանումը ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևոր պայման է. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Հրադադարի ռեժիմի պահպանումը ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևոր պայման է. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության թվիթերի միկրոբլոգը, այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվն էլ նվազում: Մենք կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը: Հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է»,-գրված է միկրոբլոգում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում