1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում կինոցուցադրություններ կլինեն Հայաստանի մարզերում

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում  
կինոցուցադրություններ կլինեն Հայաստանի մարզերում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնին կցուցադրվի 186 կինոնկար շուրջ  63 երկրից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Շառլ Ազնավուրին նվիրված փառատոնը կանցկացվի նոյեմբերի 6-10-ը Երևանում, Արցախում և նոյեմբերի 5-11-ը Հայաստանի հինգ մարզում` Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արմավիրում,  Կոտայքում:

«Փառատոնի շրջանակում Երևան կժամանեն հյուրեր Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Սլովակիայից և այլ երկրներից: «Ռոլան»-ը հավատարիմ է մնում իր որդեգրած  ձևաչափին. այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված կլինի բացառապես երեխաներից և պատանիներից Երևանից և ՀՀ մարզերից»,-նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

Նրա խոսքով` «Խաղարկային ֆիլմեր», «Հանդիսատեսի համակրանք», «Անիմացիոն ֆիլմեր», «Ես իրավունքներ ունեմ», «Պատիվ ունեմ» անվանակարգերին միացել են  «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» և ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգերը:

Փառատոնը շարունակում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միջմշակութային կապերի առավել խորացմանն ու ընդլայնմանը ուղղված հատուկ ծրագրերի իրագործումը, որի շրջանակում Ռուսաստանից Հայաստան ժամանած ականավոր կինոգործիչները Երևանում վարպետության դասեր կանցկացնեն, կլինեն հետաքրքիր քննարկումներ: Պատվավոր հյուրերից են անվանի կինոգետ, պրոդյուսեր, դերասան Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մդվեդևը:

Կշարունակվեն ավանդական դարձած սոցիալական ծրագրերը: Գյումրի այցելության ժամանակ  արտերկրից ժամանած փառատոնի հյուրերը կայցելեն  «Թռչունյան տուն» երեխաների խնամքի և աջակցության կենտրոն և հանդիպում կունենան երեխաների հետ:

14-րդ փառատոնի շրջանակում Հայաստանի Ռոլան Բիկով հիմնադրամը Վիշեգրադ միջազգային  հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու է «Վիշեգրադ-Հայաստան. նոր նախաձեռնություններ միջմշակութային կինոերկխոսությունը ընդլայնելու համար» հատուկ ծրագիրը: Այն ուղղված է Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի, Վրաստանի միջև միջմշակութային  երկխոսության խորացմանը:

Ծրագրի ընթացքում  կանցկացվեն Վիշեգրադի ֆիլմերի օրեր Հայաստանում, նախատեսվում են քննարկումներ, ստեղծագործական հանդիպումներ:

ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշեց, որ Վիշեգրադի չորս երկրները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում փառատոնին: «Այս տարի չունենք ներկայացված ֆիլմերի պակաս:  52 կինոնկար է առաջադրվել և դրանցից 22-ն է ընտրվել»,-շեշտեց նա և հավելեց, որ վերոնշյալ երկրներից բազմաթիվ կինոգործիչներ կգան Հայաստան իրենց մասնակցությունն ունենալու յուրահատուկ փառատոնին:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Ալեքս Բորտալանն ընդգծեց, որ երրորդ տարին է, ինչ համագործակցում են փառատոնի հետ: «Այս տարի 18 ֆրանսիական արտադրության ֆիլմ է ներառվել փառատոնի ծրագրում, կան կինոնկարներ, որոնք նկարահանվել են Ֆրանսիացի ստեղծագործողների ջանքերով: Ընդգրկվել են նաև ֆրանկոֆոն այլ երկրների  ժապավեններ»,-շեշտեց նա:

Գյոթեի  անվան ինստիտուտի հետ համատեղ հատուկ ծրագրի շրջանակում Գերմանիայի Դաշնությունից Հայաստան կժամանի Կլաուդիա Պրիեցելը` ռեժիսոր, պրոդյուսեր, դերասանուհի, ով կներկայացնի «Սուպեր Մոդոն» ֆիլմը:

Ճապոնիայի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հատուկ ծրագրում կներկայացվի  անվանի անիմատոր Միյո Սատոնի «Աղվեսներ» անիմացիոն ֆիլմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]